Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կառավարությանը կոչ է արել չհրաժարվել պաշտպանական արդյունաբերությունից:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Վրաստանի կառավարությունում քննարկվում է «Դելտա» ձեռնարկությունը պաշտպանության համակարգից դուրս բերելու հարցերը:
Նախագահը նշել է, որ եթե նման բան արվի, ապա ռազմամթերքի արդյունաբերությունը կմահանա, քանի որ այնտեղ արտադրվում են տանկեր, զենիթե սարքեր, անօդաչուներ և այլ զինամթերք:
Սաակաշվիլին ընդգծել է, որ մի ժամանակ Վրաստանը զրկվել էր զենքի մատակարարումից 2008թ. պատերազմի հետևանքով:
«Այդ ժամանակ մենք կարողացանք վերականգնել թալանված ձեռնարկությունը, վերդարձնել այնտեղ որակավորված անձնակազմին և սկսեցինք արտադրել զինամթերք, որն այժմ սպառազինում է բանակը: Այնպես որ չի կարելի ավերել այն, ինչ մենք արդեն վերականգնել ենք»,- ասել է նախագահը:
Սաակաշվիլին կառավարությանը կոչ է արել նաև չխզել ուղղաթիռների մատակարարման մասին համաձայնագիրը Ֆրանսիայի հետ: Սաակաշվիլիի խոսքերով' ֆրանսիական ուղղաթիռներից հրաժարվելու դեպքում Վրաստանի բանակը կախվածություն ձեռք կբերի Ռուսաստանից, քանի որ ստիպված կլինի անցնել ռուսական ինքնաթիռներ ձեռք բերելուն, իսկ Վրաստանին անհրաժեշտ է արևմտյան սպառազինում: