Վրաստանում «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին փաստացիորեն հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների առաջին փուլում' քվեաթերթիկների 85%-ը հաշվելուց հետո:
Համաձայն 3164 ընտրատեղեմասերից ստացված տվյալների' Մարգվելաշվիլին շարունակում է հաղթել ձայների 62.19% առավելությամբ: «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն հավաքում է 21.86%-ը, իսկ երրորդ տեղում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն' 10.04%-ով:
Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին հավաքել է 2.87%, իսկ քրիստոնեա-դեմոկրատականների առաջնորդ Գեորգի Թարգամաձեն' 1.04%: Մնացյալ 18 թեկնածուները չեն հաղթահարել նույնիսկ 1%-ի շեմը:
Համաձայն Վրաստանի ընտրական օրենսգրքի' հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով հավաքել է ընտրողների ձայների 50%-ը' գումարած մեկ ձայն: Այսինքն' ինչ էլ որ լինի' չհաշված տեղամասերի քվեարկության արդյունքը, Մարգվելաշվիլին համարվում է հաղթած թեկնածու: