Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր խոսել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին: Նախագահի խոսքերով՝ նոր իշխանության կողմից հնչած մեղադրանքներն անհեթեթ են, քանի որ, նրա խոսքերով՝ Ժվանիան նրա մոտ ընկերն էր, և դեպքի հետաքննությունը հատկապես իր շահերից էր բխում:
«Զուրաբ Ժվանիան իմ մոտ ընկերն էր: Չգիտեմ, արդյոք նա ինձանից մոտ ընկեր ուներ, թե ոչ: Եթե ինչ-որ մեկն էլ ուզում է այդ գործը հետաքննել, ապա առաջինը ես եմ: Այդ պատճառով էլ գործին կցվել են ամերիկացի իրավապաշտպանները: Իսկ նոր իշխանություններն առաջին րոպեից սկսեցին մութ սենյակում կատու փնտրել: Թող փնտրեն, թող հետաքննեն, այն, ինչ ուզում են»,-հայտարարել է նախագահը: