Ուկրաինայում «Աջ հատվածի» ներկայացուցիչը հրապարակել Է կազմակերպության հայտարարությունը, որը վրեժխնդրության սպառնալիք Է պարունակում ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի նկատմամբ Ալեքսանդր Մուզիչկոյի մահվան համար, որը հայնի Է նաեւ որպես Սաշկո Բիլի, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ» գործակալությունը:

 

Համապատասխան հայտարարությունը մամուլի ասուլիսում ընթերցել Է Ռովնոյի մարզում «Աջ հատվածի» համակարգող Ռոման Կովալը:

 

«Մենք վրեժ ենք լուծելու Արսեն Ավագովից մեր եղբոր մահվան համար: Սաշկո Բիլիի գնդակահարումը նախարարի պատվիրած սպանությունն Էր, նկատի առնելով այն, որ Մուզիչկոն որեւԷ քրեական գործի ծանուցագիր չԷր ստացել, եւ նրան ոչ մի տեղ չԷն կանչել»,-հայտարարել Է Կովալը:

 

Կուսակցությունում չեն հավատում ՆԳ նախարարությանի պաշտոնական վարկածին՝ այն որակելով «սուտ»: «ՉԷ որ Սաշկո Բիլիի ձեռքերը կապված Էին, եւ նա ֆիզիկապես չԷր կարող կրակել»,-ասված Է հայտարարության մեջ:

 

ՆԳ նախարարությունը մարտի 25-ին հայտարարել Է, որ Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել Է Ռովնոյի մարզում զինված խմբավորման վնասազերծման հատուկ գործողության ընթացքում:

 

Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովը հայտնել Է, որ մարտի 9-ին Ալեքսանդր Մուզիչկոն կասկածյալ Է հայտարարվել, իսկ մարտի 12-ին նրա նկատմամբ հետախուզում Է հայտարարվել:

 

Ավելի վաղ Ուկրանիայի Արեւմտյան տարածաշրջանի «Աջ հատվածի» ղեկավար Ալեքսանդր Մուզիչկոյի մահվան մասին հաղորդել Է «ՉաՌիվնե» պորտալը՝ վկայակոչելով «Ուկրաինայի ազգային ասամբլեա» (ՈՒԱԱ) կազմակերպության Ռովնոյի մարզային բաժանմունքի նախագահ Յարոսլավ Գրանտինիին:

 

Ըստ ականատեսների տեղեկատվության՝ «Աջ հատվածի» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն գնդակահարվել Է Մակարովի ատրճանակով՝ կրծքին արձակված մի քանի կրակոցով: Գնդակներից մեկը դիպել Է Մուզիչկոյի ուղիղ սրտին: Ըստ որում տղամարդու վրայի հագուստը պատառոտված Է եղել: Հարձակվողները նախ համոզվել են, որ Սաշկոյի հագին զրահաբաճկոնակ չկա, ինչից հետո նրան դիմահար գնդակահարել են:

 

Սպանությունը կատարվել Է գիշերվա ժամը մոտ 12-ին Բարմակի գյուղում «Տրի կարասյա» սրճարանի մերձակայքում: Քննիչները սրճարանի տարածքում հայտնաբերել են փամփուշտների մի քանի պարկուճ:

 

Ավելի վաղ Համացանցում տարածվել Էր մի տեսագրություն, որտեղ Մուզիչկոն սպառնում Էր հաշվեհարդար տեսնել Ավագովի հետ: Այնուհետեւ Սաշկո Բելին տեսագրության մեջ հայտարարել Է, թե ուժային գերատեսչությունների ղեկավարությունը մահափորձ Է նախապատրաստում իր դեմ:

 

Ռուսաստանում Ալեքսանդր Մուզիչկոյի նկատմամբ հարուցված Էր մի քանի քրեական գործ, այդ թվում՝ Չեչենական ռազմարշավի ընթացքում ռուս զինվորների սպանության համար: ՌԴ-ի հետաքննչական կոմիտեի տվյալներով՝ Սաշկո Բելին անձամբ մեղսակից Է ռուսաստանցի առնվազն 20 զինծառայողների սպանությանը: Նա նաեւ մեղադրվում Է գերիներին գազանաբար կտտանքների ենթարկելու մեջ: