ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Մուշեղ Վարդանյանի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ' ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մուշեղ Վարդանյանը քրեակատարողական հիմնարկի ապահովման բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Նա, սովորած չլինելով Ուկրաինայի Հանրապետության Ի. Ֆրանկոյի անվան Լվովի պետական տնտեսագիտական համալսարանում և տնտեսագետի որակավորում չունենալով, 2001թ. աշնանը ոմն Սերյոգայից 3000 ԱՄՆ դոլար գումարով ձեռք է բերել կեղծ դիպլոմ, որը 2013թ. սեպտեմբերի 27-ին ներկայացրել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կադրերÕ « և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:
Մուշեղ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: