ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ նյութերի' ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետ Մ. Վ.-ն նույն բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար, արտասահմանյան երկրներից մեկի պետական տնտեսագիտական համալսարանում սովորած չլինելով և տնտեսագետի որակավորում չունենալով, 2001թ. աշնանը գումարով ձեռք բերած կեղծ դիպլոմը օգտագործել է ներկայացնելով այն հիշյալ հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: