ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ' Հ. Մ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:

 

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների' Հ. Մ.-ն, հանդիսանալով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, առանց օրինական հիմքերի 2007 թվականին, այնուհետև' 2009 թվականին ՀՀ ոստիկանության Արագածի անձնագրային բաժնից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որը վերջին անգամ օգտագործել է 2013թ. դեկտեմբերի 3-ին' այն ներկայացնելով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելիս:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: