ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեակն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ' Ռ. Բ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայք-էջը, համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների' Ռ.Բ.-ն, բնակվելով Ֆրանսիայում և չպարզված հանգամանքներում ձեռք բերելով ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնի անձնագրային ծառայության կողմից առանց օրինական հիմքերի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ 1998 թվականի նոյեմբերի 30-ին տրված ակնհայտ կեղծ անձնագիրը, այն օգտագործել է Ֆրանսիայում, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին վերադառնալով Հայաստան և ներկայացնելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում' ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

 

Նախաքննությունը շարունակվում է: