Պակիստանցի զինյալների կողմից փետրվարի սկզբին առեւանգված իրանցի հինգ սահմանապահներից մեկն սպանվել է, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը:

 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտում է իրանցի հինգ սահմանապահներից մեկի սպանությունը, որոնք փետրվարի 6-ին զինված խմբավորման կողմից առեւանգվել էին երկրի հարավ-արեւելքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Պան Գաի Մունը հույս է հայտնել, որ գերության մեջ մնացած սահմանապահներին ազատելու նպատակով Իրանի կառավարության ջանքերը հաջողություն կունենան:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, սահմանապահներին առեւանգել են Սիստանի եւ Բելուջստանի նահանգում եւ տարել Պակիստան: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Պակիստանի իշխանություններից պահանջել է անցկացնել հետաքննություն եւ ազատել պատանդներին: Փետրվարի կեսին Իրանի ՆԳ նախարար Աբդոլռըզա Ռահմանի-Ֆազլին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարող են սահմանապահներին ազատել նաեւ իրենց ուժերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: