Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մարտի 27-ին ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը' Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պատվիրակության անդմաները Սիրիայի նախագահին են փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագա հ Սերժ Սարգսյանի խոսքերը, ով իր և հայ ժողովրդի անունից դատապարտել էր Թուրքիայի կողմից սատարված ահաբեկչական հարձակումները Լաթաքիայի Քեսաբ գյուղաքաղաքի վրա:

 

Նախագահ Բաշար Ալ Ասադն իր հերթին երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր օբյեկտիվ դիրքորոշման և Սիրիայի կայունությանը սատարելու համար: Նա նաև նախազգուշացրել Արևմուտքի և տարածաշրջանի մի շարք երկրների կողմից սատարվող ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչության վտանգների մասին, որ սպառնում են մասնատել պատմականորեն բազմամշակութային և սոցիալական տարբեր շետրեր ունեցող տարածաշրջանը: Ասադը նաև ընդգծել է խորհրդարանականների դերկատարությունը այս վտանգները միջազգային հարթակներում ներկայացնելու և նրանց դեմ պայքարելու միասնական ջանքերում:

 

Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հաստատել են, որ աջակցություն կցուցաբերեն Սիրիայում անվտանգություն և կայունություն վերահաստատելու և Քեսաբի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու համար: Նրանք նաև նշել են, որ Սիրիան կմնա համակեցության և ազգային միաբանության օրինակ բոլորի իր զավակների համար: