Կուբայի ներքին գործերի նախարար Աբելարդո Կոլոմե Իբարայի որդին, նախարար, որը ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է համարվում կղզում, փախել է ԱՄՆ եւ ապաստան խնդրել այնտեղ, հաղորդում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:
Ըստ առկա տեղեկատվության՝ Խոսուե Կոլոմե Վասկեսը փախուստն իրականացրել է Մեքսիկայի տարածքով: Այժմ, ինչպես պնդում է Cuba Al Descubierto թերթը, նա գտնվում է Մայամիում:
Բլոգի հեղինակի տվյալներով՝ Կոլոմե Վասկեսը Կուբայի բարձրաստիճան ղեկավարների բնավ էլ առաջին ժառանգը չէ, որը նախընտրել է ապրել ԱՄՆ-ում: Cuba Al Descubierto-ն նման տարագիրների թվին է դասում նաեւ Կուբայի հետախուզության նախկին ղեկավարի եւ Վաշինգտոնում նախկին բարձրաստիճան դիվանագետի որդիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: