ՀՀ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով այսօր՝ մարտի 28-ին սկսել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը: Մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ ՍԴ-ն քննության է առել նշյալ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը:

 

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը' պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ինքը՝ Սահակյանը ՍԴ որոշումից, ասաց. «Ակնկալիքների խնդիր չէ, Սահմանադրական դատարանն ինչպիսի որոշում կայացնի, իմ կարծիքով բոլորի համար պարտադիր կլինի»: