Թանկացումները ազդում են բոլոր մարդկանց, այդ թվում պաշտոնյաների գրպանի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

«Բոլորի գրպանի վրա էլ թանկացումները ազդում են, բնականաբար. մանանա երկնքից չի իջնի: Ինչպես բոլոր ժողովուրդներն են ապրում' պիտի հաղթահարենք, զարգացում ապահովենք, որպեսզի ավելի լավ ապրենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գալուստ Սահակյանը:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ թե ինքը կհաղթահարի, իսկ շարքային քաղաքացին՝ ոչ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես երբեմն հեռուստատեսությամբ տեսնում եմ և հպարտանում, որ մամուլի սովորական աշխատողները շատ լավ բնակարանններ ունեն, որովհետև իմ բնակարանը երբեք չի համեմատվի ձեր բնակարանի հետ»: