Այսօր' մարտի 28-ին, Ազատության հրապարակում նախահավաք էր կազմակերպել «Ժառանգություն» կուսակցությունը: Ամբիոնից ելույթ ունեցավ նաև ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:
«Մենք դիմացկուն ենք, բայց չպետք է վերաձևավորվենք ու դառնանք հարմարվողներ, քանի որ պահանջելու որևէ բան չենք ունենա ոչ այս ապօրինի իշխանություններից, և ոչ էլ աշխարհից: Պետք է այս հրապարակ գան բոլոր քաղաքական ուժերը և ասեն, որ էս իշխանության հետ էսինչ կապերն ենք ունեցել, էսինչ ղալաթն ենք արել, բայց էլ չենք անելու, և ներողություն խնդրեն քաղաքացիներից: Բերման պիտի ենթարկեք այս հրապարակ, նրանք պետք է ասեն՝ ինչ են արել, ինչ են թալանել, ու բոլորով անցնենք պայքարի»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Վերջինիս խոսքով' Ազատության հրապարակում պետք է միասնություն ձևավորվի, քանի որ այսօր Հայաստանը ունի քաղբանտարկյալներ, և դրա պատճառը, ըստ նրա, իր և մեր բոլորի մեծ-մեծ խոսելու, բայց ոչինչ չանելու արդյունքն է: