«Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ հավասար երկկողմ հարաբերությունների»,-ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այս մասին հայտնում են ria.ru-ն:

 

«Մենք չենք սահմանել այցագրային ռեժիմ, չենք դադարեցրել երկկողմ ոչ մի պայմանագիր, մենք Ռուսաստանից պահանջում ենք կատարել բոլոր միջազգային պարտականությունները: Մենք պատրաստ ենք հետագայում էլ հավասար պայմաններով շարունակել տնտեսական հարաբերությունները»,-ասել է նա:

 

Նա նաև հավելել է, որ դեմ է արտահայտվել ՌԴ-ի հետ այցագրային ռեժիմի սահմանմանը, քանի որ այդ դեպքում հենց հաջորդ օրը Ռուսաստանը հանդես կգար համանման որոշմամբ: