Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինան պատրաստ է «Մեծ յոթնյակում» 8-րդ տեղը զբաղեցնել, եթե այն ազատ է: Այս մասին հայտարարվել է Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հետ հանդիպումից հետո:

 

«Եթե «Մեծ ութնյակում» ազատ տեղ կա, ապա Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել այդ տեղը և արդարացնել կազմում գտնվելը», - ավելացրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Կանադայի կառավարությանn Ուկրաինային 200 մլն դոլարի չափով աջակցություն ցուցաբերելու համար:

 

Յացենյուկը նաև նշել է, որ դիմել է «Մեծ յոթնյակի» երկրներին՝ կոչ անելով կառուցել նոր գլոբալ անվտանգության համակարգ: