Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող ճգնաժամը հնարավոր է լուծել «Ժնևյան» ձևաչափով: Այն մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

Նա նաև ավելացրել է, որ Դոնբասի աշխարհազորայինների հետ երկկողմ բանակցություններ չեն նախատեսվում:

 

«Ինչ վերաբերում է բանակցություններին, կրկին հիշեցնում եմ, որ նրանց հետ միասին երկկողմ բանակցությունների սեղանի շուրջ նստելը անհեռանկար է: Առավել արդյունավետ և իրական ձևաչափերից մեկը ժնևյան ձևաչափն է, որը նախատեսել է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ուկրաինայի և մեր հյուսիսային աշխարհագրական հարևանի մասնակցությունը», - ասել է վարչապետը: