Կենտրոնական իշխանությունը պատրաստ է ոչ միայն երկխոսություն սկսել տարածաշրջանների հետ, այլև կատարել Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու օրինական պահանջները, հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը Դոնեցկի մարզի վարչատնտեսական ակտիվի հետ ապրիլի 11-ին կայացած հանդիպմանը հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

 

Վարչապետը նշել է սահմանադրական բարեփոխման անցկացման կարևորությունը, որի շրջանակներում, նրա խոսքով, կիրականացվի իշխանական լիազորությունների փոխանցումը տեղերին:

 

«Մարզային պետական վարչակազմ կոչվող ինստիտուտը պետք է մնա անցյալում»,-ասել է նա:

 

Յացենյուկն ընդգծել է, որ Սահմանադրության փոփոխման շրջանակներում «մենք ցանկանում ենք կարգավորել լիազորությունները խորհրդարանի, նախագահի և նախարարների կաբինետի միջև»:

 

Նա նաև նշել է, թե «մեր համատեղ խնդիրն է՝ հավասարակշռել իշխանությունը կենտրոնի և տարածաշրջանների միջև»:

 

Միաժամանակ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Յացենյուկն ասել է, թե Ուկրաինան «երբեք և ոչ մի պարագայում» չի սահմանափակի լեզուների գործածումը, որոնցով քաղաքացիներին հարմար է խոսել երկրում:

 

Նա հավաստիացրել է, որ կառավարությունն «անփոփոխ է լեզվական քաղաքականության հարցում»: Յացենյուկը նաև նշել է, որ երկրում շարունակում է գործել «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքը, որը հնարավորություն է ընձեռում Ուկրաինայում տարածաշրջանայինի կարգավիճակ տալ տարբեր լեզուների»: