Կենտրոնական իշխանությունը պատրաստ Է ոչ միայն երկխոսություն սկսել տարածաշրջանների հետ, այլեւ կատարել Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու օրինական պահանջները, հայտարարել Է վարչապետ Արսենի Յացենյուկը Դոնեցկի մարզի վարչատնտեսական ակտիվի հետ ապրիլի 11-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալութունը:
Վարչապետը նշել Է սահմանադրական բարեփոխման անցկացման կարեւորությունը, որի շրջանակներում, նրա խոսքով, կիրականացվի իշխանական լիազորությունների փոխանցումը տեղերին:
«Մարզային պետական վարչակազմ կոչվող ինստիտուտը պետք Է մնա անցյալում»,-ասել Է նա:
Յացենյուկն ընդգծել Է, որ Սահմանադրության փոփոխման շրջանակներում «մենք ցանկանում ենք կարգավորել լիազորությունները խորհրդարանի, նախագահի եւ նախարարների կաբինետի միջեւ»:
Նա նաեւ նշել Է, թե «մեր համատեղ խնդիրն Է՝ հավասարակշռել իշխանությունը կենտրոնի եւ տարածաշրջանների միջեւ»:
Միաժամանակ, ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Յացենյուկն ասել Է, թե Ուկրաինան «երբեք եւ ոչ մի պարագայում» չի սահմանափակի լեզուների գործածումը, որոնցով քաղաքացիներին հարմար Է խոսել երկրում:
Նա հավաստիացրել Է, որ կառավարությունն «անփոփոխ Է լեզվական քաղաքականության հարցում»: Յացենյուկը նաեւ նշել Է, որ երկրում շարունակում Է գործել «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքը, որը հնարավորություն Է ընձեռում Ուկրաինայում տարածաշրջանայինի կարգավիճակ տալ տարբեր լեզուների»: