Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 31-ին հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում ուղղակի երկխոսություն սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Վիճելի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ Է ուղղակի երկխոսություն սկսել աբխազների եւ օսերի հետ, մեր կողմից կա դրա պատրաստակամությունը»,-ասել Է նախագահը՝ Վրաստանի խորհրդարանում հանդես գալով ամենամյա զեկույցով:

 

Մարգվելաշվիլին վերահաստատել Է, որ Վրաստանը դիտարկում Է վիճելի հարցերի կարգավորման բացառապես խաղաղ ուղին: Նա հավելել Է, որ «Վրաստանն Էլ ավելի գրավիչ կդառնա աբխազների ու օսերի համար եւ կլինի նրանց անվտանգության երաշխավորը»: