Ռուսաստանը շահագրգռված չԷ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) բռնակցմամբ, իսկ այդ երկու տարածքները Ղրիմի հետ համեմատելը մեծ սխալ Է: Այդ մասին BBC World News-ին տված հարցազրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

«Այս երկու դե ֆակտո պետություններն անկախություն Էին ցանկանում, եւ Ռուսաստանը ճանաչել Է նրանց անկախությունը, թեեւ դրանից հետո այնտեղ առաջընթաց չի եղել: Այդ երկու տարածքները Վրաստանի բաղկացուցիչ մասն են կազմում երկրի գոյության օրվանից: Իմ տեսանկյունից եւ մեր վերլուծության հիման վրա Ռուսաստանը շահագրգռված չԷ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բռնակցմամբ»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարությունն արմատական քաղաքականություն Էր վարում ՌԴ-ի նկատմամբ, բայց 2012 թվականին «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո Վրաստանը փոխեց իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ կառուցողական քայլեր անելով լարվածությունը վերացնելու համար:

 

«Մենք առաջընթացի ենք հասել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտային հաղորդակցությունների հարցերում: Ռուսական շուկան բացվել Է վրացական գինու եւ հանքային ջրերի համար, իսկ վերջերս ՌԴ-ի շուկան բացվել Է Վրաստանի գյուղատնտեսական մթերքների համար: Կարծում եմ՝ մենք ապացուցեցինք, որ նորմալ հարաբերություններ ենք ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ»,-նշել Է Ղարիբաշվիլին:

 

Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել Է, որ իր երկիրը կշարունակի եվրաինտեգրացման ուղին՝ միաժամանակ նորմալացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 

«Կարծում եմ՝ մենք հետաքրքիր նախադեպ կստեղծենք տարածաշրջանում: Մի կողմից՝ մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ եւ հունիսի 27-ին ստորագրելու ենք ասոցացման համաձայնագիրը (ԵՄ-ի հետ), միեւնույն ժամանակ մենք փորձում ենք նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ մենք իդեալական հավասարակշռություն ենք գտել»,-եզրափակել Է Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: