Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է հաշտվել Աբխազիայի և Օսիայի հետ: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Երեկ Աբխազիայի դե ֆակտո իշխանություններից հնչեց նոր նախաձեռնության մասին հայտարարություն: Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ մեր՝ իշխանություն դառնալու ամենասկզբից, մենք հայտնել ենք իրական հաշտության գործընթացն աբխազների և օսերի հետ սկսելու պատրաստակամության մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նշվում է, որ նախօրեին Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է Աբխազիայի և Վրաստանի սահմանին մի քանի անցակետեր փակելու իր մտադրության մասին:
«Նման որոշումը կարող է վատթարացնել մեր ժողովուրդների վիճակը»,- ասել Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը մտադիր է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով: