Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին' 13-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտություն կրեց:

Հայ գրոսմայստերը զիջեց Անդրեյկինին:

Սվիդլե-Մամեդյարով պարտիան ոչ-ոքի ավարտվեց: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:

Նշենք, որ Արոնյանն իր ակտիվում ունի 6.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Անդրեյկինը և Մամեդյարովը: