ՀՀ Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով վճիռ կայացնելու համար: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ վճիռը մարտի 31-ին չի ակնկալվում, քանի ոչ դատարանին ժամանակ է պետք է դատաքննության փուլում ներկայացված բոլոր փաստաթղթերն ուսուսմնասիրելու համար:

 

Օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին' ԱԺ-ին, ԿԲ-ին և Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաև եզրափակիչ ելույթները:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: