Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին շնորհավորել է մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած հաղթանակի առթիվ: 

 

Երկու երկրների առաջնորդների միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի' ռուսական կողմի նախաձեռնությամբ: Պուտինն ու Էրդողանն ընդգծել են փոխշահավետ երկկողմանի համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրենց տրամադրվածությունը եւ պայմանավորվել միմյանց միջեւ շփումները շարունակելու մասին: