Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 31-ին' տեղական ժամանակով ժամը 22.01-ին, գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում' Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.860: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: