Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ-արևելք, նոյեմբերի 25-ին' տեղական ժամանակով ժամը 22.47-ին, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինալներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Եղեգնաձոր քաղաքում և մոտակա բնակավայրերում: