ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանի պատվիրակությունն անպայմանորեն կմասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանին: Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ եթե կազմակերպությունը ՌԴ-ի դեմ ուղղված կտրուկ բանաձեւ ընդունի, ապա պատվիրակությունն իրեն իրավունք Է վերապահում լքել ԵԽԽՎ-ի նիստը:
«Եթե մենք բախվենք անըմբռնողության, մեզ չլսելու ցանկության, եթե բախվենք թշնամական հակառուսական հիստերիայի փորձերի, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում որոշում կայացնել, եւ պետք Է ցույց տանք, որ ձեռքներս չենք ծալի ու լսի Ռուսաստանի հասցեին հնչող անարդարացի մեղադրանքները»,-ընդգծել Է խոսնակը: «Եթե խիստ բանաձեւ լինի, ապա, կարծում եմ, ամենաճիշտ որոշումը կլինի այն, որ մեր պատվիրակությունը լքի ԵԽԽՎ-ի նիստը»,-ասել Է նա լրագրողներին, հավելելով, որ այդ դեպքում «դրանից ավելի շատ կկորցնի ԵԽԽՎ-ն»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Է հայտնվել այն մասին, որ ԵԽԽՎ-ի անդամներն ապրիլյան նստաշրջանում կարող են ՌԴ-ի պատվիրակությանը ձայնի իրավունքից կամ հավատարմագրումից զրկելու հարց դնել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: