Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը արժանացել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պատվավոր դոկտորի կոչման: Ապրիլի 2-ին' ժամը 12:00-ին, համալսարանում կկայանա հանդիսավոր արարողություն, որի ժամանակ էլ պատվավոր դոկտորի կոչումը կհանձնվի Էդվարդ Նալբանդյանին:

 

«МГИМО-ի պատվավոր դոկտորի» կոչումը շնորհվում է ականավոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, դիվանագետներին, ինչպես նաև գիտնականներին, ովքեր աշխատում են միջազգային հարաբերությունների և ներքին քաղաքականության ոլորտում: