Մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ծառատունկ իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ապրիլի 12-ին կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ:
Քաղաքապետարանն առաջնորդվում է «Երևանը մեր տունն է. մաքրենք ու նաև մաքու՛ր պահենք այն» կարգախոսով: