Հանրապետության տարածքում`


Ուշադրություն


Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:

 

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

 

5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:

 

 

Երևանում՝ ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: