Միացյալ Նահանգները դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերական բնագավառում, բացառությամբ Միջազգային տիեզերակայանի ծրագրի: Ինչպես տեղեկացնում է  NASA-ն, այս որոշումն ընդունվել Է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ:

 

«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբոջականության շարունակվող խախտումները՝ NASA-ն դադարեցնում Է Ռուսաստանի Դաշնության հետ շփումների մեծ մասը,- ասված Է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության հայտարարության մեջ:- Այնուամենայնիվ, NASA-ն եւ «Ռոսկոսմոսը» կշարունակեն փոխգործակցությունը Միջազգային տիեզերակայանի անվտանգության եւ անընդհատ աշխատանքի ապահովման ուղղությամբ»:

 

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության կապակցությամբ ԱՄՆ-ը դադարեցրել Է Ռուսաստանի հետ կոնսուլտացիաները հակահրթիռային պաշտպանության բնագավառում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: