American Express ամերիկյան ֆինանսական ընկերությունը համագործակցությունը Ռուսաստանի գործընկերների հետ դադարեցրել Է պատժամիջոցների սահմանման ֆոնին:
Այդ մասին ասվում Է ընկերության հայտարարության մեջ, որը մարտի 2-ին հրապարակվել Է նրա կայքում: «Մենք ոչ մեծ գործարար կապեր ունենք Ռուսաստանի հետ, դրանք ընդգրկում են մի գործընկերոջ, որը թողարկում Է քարտեր, եւ եւս մի քանիսին, որոնք վճարումներ կատարելու համար օգտագործում են առեւտրական Էկվայրինգ:
Ամենասկզբից այդ ճգնաժամին մենք հետեւել ենք ԱՄՆ-ի եւ միջազգային գործընկերների պատժամիջոցներով, ինչը հանգեցրել Է այն բանին, որ մենք դադարեցրեցինք համագործակցությունը Ռուսաստանի գործընկեր-բանկերի հետ, եւ կշարունակենք բոլոր համապատասխան օրենքներին հետեւել իրադրության զարգացման համեմատ»,-նշվում Է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Mastercard-ի ղեկավար Մայքլ Միբախը հայտարարել Է, որ ամերիկյան Mastercard ֆինանսական կորպորացիան «բազմաթիվ ֆինանսական հաստատությունների» համար արգելափակել Է իր ֆինանսական համակարգ մուտքի հնարավորությունը հակառուսական պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով: Visa ամերիկյան անդրազգային ընկերությունը, որը համանուն վճարային համակարգի սեփականատերն Է, իր հերթին հայտարարել Է, որ միջոցներ Է ձեռնարկում՝ ապահովելու սահմանափակումների կատարումը Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ-ն հայտարարել Է, որ որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն անցկացնել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ:
Նա հավաստիացրել Է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը: Ինչպես հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, Ռուսաստանի զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքներին, այլ շարքից հանում են միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետությռուններ հայտարարել են, որ պատժամիջոցներ կսահմանեն ռուսաստանցի ֆիզիկական անձանց ու իրավական անձանց նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: