Եվրախորհրդարանը որոշել է սահմանափակել Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովի և ևս մեկ դիվանագետի մուտքը խորհրդարանի շենք: Այդ մասին Չիժովին տեղեկացրել է ԵԽ նախագահ Մարտին Շուլցը, հայտնում է korrespondent.net-ը:
Այդպիսի միջոցները հանդիսանում են որպես պատասխան գործողություն եվրոպական քաղաքական գործիչների համար ռուսների կողմից հրատարակված «սև ցուցակին», որը արգելում է նրանց մուտքը Ռուսաստան: Քանի որ ռուսական ցուցակներում թափանցիկություն չկա, այդտեղ նշված քաղաքական գործիչները չգիտեն ինչպես վիճարկեն դա և ինչ համապատասխան քայլեր ձեռնարկեն դրա դեմ:
Ինչպես հայտնել էր korrespondent.net-ը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «սև ցուցակում» այն եվրոպացիների անուններն են, ովքեր աջակցել են «Ուկրաինայի պետհեղաշրջմանը»: