Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ն սառեցնում է ռազմական և առևտրային կապերը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած պաշտպանության նախարարությունը գնահատում է համագործակցությունը ռուս զինվորականների հետ, որոնք վերջին տարիներին մեծ ներդրում են ունեցել տարբեր ոլորտներում, սակայն, ստիպված են դադարեցնել համագործակցությունը: ԱՄՆ-ն նաև դադարեցնում է առևտրային և ներդրումային բանակցությունները Ռուսաստանի հետ:

 

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է լարված ուշադրությամբ հետևել ուկրաինական իրադարձոււթյուններին, և Ռուսաստանին կոչ է անում ռուսական զորքերը վերադարձնել բազաներ՝ համաձայն Ղրիմի տարածքում ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելու մասին համաձայնագրի: