«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը դադարեցնում է իր համագործակցությունը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

 

Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: 

 

«Համաձայնագրի ստորագրումից հետո ես բազմիցս ներկայացրել եմ որոշ առաջարկություններ աշխատակարգի վերաբերյալ: Այսինքն' պետք է լիներ խորհուրդ, որը կընդուներ որոշումներ, կքննարկեր, թե ինչ ծրագրային մոտեցումներ են ամրագրվելու, ինչ կարգով պետք է մասնակցեն համաձայնագիրը ստորագրած կուսակցություններն ընդհանուր աշխատանքներին: Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել, ուստի ես գտնում եմ, որ նմանատիպ գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը մեզ համար նպատակահարմար չէ, որովհետև եղել են ինչ-որ ստվերային գործողություներ: Իսկ մենք բաց գործընթացների կողմնակից ենք: Եթե մենք արմատական բարեփոխումների ենք ձգտում, ապա գործընթացները պետք է լինեն հրապարակային, այլ ոչ թե ստվերային»,- ասաց Դալլաքյանը:

 

Հիշեցնենք, որ քիչ հետո կստորագրվի Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքը: