Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կիեւում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Итар Тасс-ը, այս մասին Ռասմուսենը հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպմանը:
«Հյուսիս-ատլանտյան դաշինքը դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ եւ ավելի ամրապնդում հավաքական անվտանգությունը ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների համար: Միաժամանակ, ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել բարձրացնել համագործակցության մակարդակն ՈՒկրաինայի հետ հարաբերություններում և մեծացնել նրան տրամադրվող աջակցությունը»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: