ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը ոչ մի վտանգ չի ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարության արած հայտարարությունը:
Ինչպես նախօրյակին նշել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, ի շահ ՆԱՏՕ-ի Վրաստանում ռազմական ենթակառուցվածքի ներդրումը սպառնալիք կստեղծի անդրկովկասյան տարածաշրջանում հաստատվող կայունության համար: Հայտարարությունը տարածվել Էր Ժնեւյան բանակցությունների հերթական փուլի կապակցությամբ, որը տեղի Է ունեցել հոկտեմբերի 7-8-ին:
«ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ոչ մի վտանգ չի ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար: Տարածաշրջանային անվտանգությանը վնաս են հասցնում, շատ լուրջ խնդիրներ են ստեղծում չլուծված հակամարտությունները, եւ հատկապես դրանում ենք մենք տեսնում Ռուսաստանի դերը: Սա ամենաբարդ խնդիրներից մեկն Է Ռուսաստանի հետ արեւմտյան երկրների հարաբերություններում»,-լրագրողներին ասել Է Զուրաբ Աբաշիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: