Եվ Բրյուսելում, եւ Մոսկվայում, եւ Թբիլիսիում լավ գիտեն, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը օրակարգի հարց չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, փետրվարի 19-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

«Եվ Բրյուսելում, եւ Մոսկվայում, եւ Թբիլիսիում լավ գիտեն, որ այսօր կամ վաղը ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալու հարցը դրված չԷ օրակարգում»,- ասել Է Աբաշիձեն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Վրաստանն ազատ Է ընտրելու այն կազմակերպությունը, որի հետ ցանկանում Է համագործակցել:

 

«Վրաստանն անկախ երկիր Է, ուստի նա լիակատար իրավունք ունի համագործակցելու ցանկացած միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ… Այդ համագործակցությունը ոչ մի կերպ ուղղված չԷ այն բանին, որ Վրաստանում տեղակայվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը»,- հավելել Է Աբաշիձեն:

 

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրյակին ամփոփելով Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դավիդ Սանակոեւի հետ Մոսկվյաում կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր սկսի Վրաստանին դաշինքի մեջ «ներքաշելու» ուղղությամբ:

 

«Մենք քննարկեցինք մեր փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, ներառյալ Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությունը Անդրկովկասի կայունությանն ու անվտանգությանը նվիրված Ժնեւի բանակցություններին: Մենք հաստատեցինք ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ կնքելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թվականի իրադարձությունների կրկնվելը»,-ասել Է նա:

 

Լավրովի խոսքով՝ «այդ խնդիրը հատկապես հրատապ Է ՆԱՏՕ Թբիլիսիին ներքաշելու չդադարող գործընթացի լույսով»: «Մենք միասնական Էինք այն հարցում, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովման ջանքերին, եւ, բնականաբար, միասնական կլինենք, եթե այդ քայլերն սկսեն գործնական ուրվագծեր ստանալ: Դատելով ըստ ամենայնի, դա արդեն սկսում Է տեղի ունենալ, ուստի միջոցներ կձեռնարկենք՝ թույլ չտալու, որ այդ գործընթացները բացասական ազդեցություն ունենան իրադրության վրա»,-ընդգծել Է ռուսաստանցի նախարարը: