Այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն, անդրադառնալով վերջին քառօրյային՝ ամփոփեց՝ այն որկելով աննման և ռեկորդային:
«Մերոնք սահմանել են ռեկորդ՝ 46 օրենք են անցկացրել մեկ քառօրյայի ընթացքում: Մերոնք էնքան կարդացած են, որ մեկ րոպեում մեկ օրենք են անցկացնում: Սա է մեր խորհրդարանի որակը, և այս որակը նորից փող է բաժանում՝ խորհրդարանում հայտնվելու համար»:
Արամ Մանուկյանն իր խոսքում անդրադարձավ ՀԱԿ-ՀԺԿ ծրագրին՝ այն համարելով խաղաղության միակ զարգացման ուղի:
«ՀԱԿ-ի առաջարկած ձևաչափն արցախյան հարցում տալիս է խաղաղության միակ բանաձևը, իսկ սրան հակադարձողները, պոպուրիզմ այն՝ թող չորակեն»:
Հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը կարո՞ղ է համագործակցել ՀՀԿ-ի հետ հարցին՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Բացառվում է որևէ համագործակցություն ՀՀԿ-ի հետ: Մենք հակոտնյա կուսակցություններ ենք, բայց եթե ՀՀԿ-ն գնա ընդառաջ խաղաղության ծրագրին, մենք կողջունենք դա: Մենք դիմում ենք իշխանություններին՝ իրականացնել ՀԱԿ-ի առաջարկած ծրագիրը՝ ռեալիստական՝ ոչ արմենռուստամյանական ձևով»: Եթե իշխանությունները չգնան այս խնդրի լուծմանը, ապա մենք դա կարող ենք անել»:
Արամ Մանուկյանը ողջ ճեպազրույցի ընթացքում խոսեց ՀԱԿ-ի առաջարկած խաղաղության ծրագրի մասին, որն, ըստ էության, առաջարկում է արցախապատկան հողերի հանձնում՝ Ադրբեջանին:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ի՞նչ քայլերի կդիմի ՀԱԿ-ը, եթե իշխանությունները չգնան Արցախյան հարցում իրենց առաջարկած խաղաղության ծրագրի իրականացմանը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Եթե իշխանությունները չգնան այդ քայլին, մե՛նք դա կանենք: Նոր ձևավորվող խորհրադարանում մեր լուրջ ներկայությունն ու այլ ուժերի հետ համագործակցությունը կստեղծի այնպիսի ֆորմատ, որ այս հարցը կդառնա օրակարգի թիվ մեկ խնդիր, որովհետև թեև վիճակագրական տվյալներ չունենք, բայց ակնհայտ է դառնում, որ գնալով ժողովրդի ավելի շատ զանգված է սկսում այս մասին խոսել»:
Աղավնի Սուքիասյան