ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել կասեցնել Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական գործնական համագործակցությունը' պահպանելով քաղաքական երկխոսությունը:

 

«Մենք որոշում ենք կայացրել կասեցնել ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև քաղաքացիական և ռազմական ուղղություններով գործնական բոլոր կապերը»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ' նշված է համատեղ հայտարարության մեջ:

 

Միաժամանակ, նախարարները նշել են, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի քաղաքական երկխոսությունն անհրաժեշտության դեպքում կարող է շարունակվել դեսպանների և ավելի բարձր մակարդակով, որպեսզի հնարավորություն լինի մտքեր փոխանակել' առաջին հերթին Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: