Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, որն ընդունվել է 1997 թվականին, ուժի մեջ է մնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին Նյու Պորտում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ ամփոփելով Հյուսիսատլանտյան խորհրդի' բարձր մակարդակով առաջին աշխատանքային նստաշրջանի արդյունքները:

 

«Մենք ոչ մի որոշում չենք ընդունել Հիմնարար ակտից ընկրկելու վերաբերյալ: Մենք շարունակում ենք կատարել այն»,-ընդգծել Է նա: Ռասմուսենը նաեւ նշել Է, որ ՌԴ-ն «դրա սկզբունքների լուրջ խախտումներ Է թույլ տվել»:

 

Նա նաեւ հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն ընդունել Է դաշինքի մարտունակության բարձրացմանն ուղղված գործողությունների պլանը: Մասնավորապես, Ռասմուսենը նշել Է, որ ՆԱՏՕ-ն արագ հակազդման ուժերի հարվածային խմբավորում Է ստեղծում ծովային, ցամաքային ու օդային բաղադրիչների մասնակցությամբ, որոնք կարող են ծավալվել երկու օրվա ընթացքում: Դրա շտաբը գտնվելու է Լեհաստանում, առաջապահ ջոկատները կտեղավորվեն Արեւելյան Եվրոպայում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: