Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը չընդհատելուն, ինչը կարեւոր է եվրոպական աշխարհակարգի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք միայն Ռուսաստանի հետ կարող ենք եվրոպական աշխարհակարգ ձեւավորել։ Ուստի, չնայած Ուկրաինայի եւ տարածքային ամբողջականության հետ կապված որոշ հակամարտությունների, ես միշտ կողմ եմ եղել Ռուսաստան-ՆԱՏՕ շրջանակում երկխոսությունը չընդհատելուն»,- ասել է Մերկելը։
Մերկելն ընդգծել է, որ Եվրոպան պետք է ջանքեր գործադրի Ռուսաստանի հետ երկխոսության համար՝ նաեւ եվրոպական պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության տեսանկյունից։
«Սակայն անհրաժեշտ է նաեւ, որ իրագործվեն Մինսկի համաձայնությունները։ Դա ավելի ինտենսիվ շփում վերսկսելու հիմք կարող է լինել»,- նշել է կանցլերը։