Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ հավասար իրավունքներով համագործակցության, ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, որի տեքստը տեղակայվել է ՌԴ ԱԳՆ կայքում այսօր երեկոյան, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները կկառուցի՝ հաշվի առնելով դաշինքի՝ հավասար իրավունքների վրա հիմնված գործընկերության հաստատելու պատրաստակամության աստիճանը, Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում դրա անդամների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների' սեփական անվտանգությունը ուրիշների հաշվին չիրականացնելու, ինչպես նաև ռազմական զսպվածության պարտավորությունների սկզբունքների հիման վրա», - ասվում է հայեցակարգում:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը պահպանում է ընդհանուր բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և դաշինքի ենթակառուցվածքների՝ ՌԴ սահմանին մոտենալուն: Դրանք ընկալվում են որպես գործողություններ, որոնք խախտում են հավասար անվտանգության սկզբունքները և տանում են Եվրոպայում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն: