Ցամաքային զորքերն, ինչպես հայտնի է, մասամբ դադարել են վճռական դեր խաղալ պաշտպանական հարցերի լուծման մեջ, ինչպես նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային հարցերում: Նույնիսկ ռազմածովային ուժերը դառնում են ընդամենը հրթիռներ տեղափոխելու միջոց: Եվրասիայի (աշխարհագրական, եւ ոչ թե քաղաքական Եվրասիայի) առաջատար պետությունների հետ ԱՄՆ հարաբերությունները գործնականում հանգում են հրթիռների հարցերին, նախեւառաջ՝ Ռուսաստանի հետ:
Շուտով հրթիռային ուժերի ծավալման առաջնահերթ ուղղություն կդառնա Չինաստանը, սակայն առայժմ տեղի է ունենում գլխավոր փորձարկումն Իրանի մասով, եւ ինչ որ չափով ավարտվում են մարտավարական հնարքները Ռուսաստանի հանդեպ:
Հրթիռային ուժերի ոլորտում առանց ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ներկայիս քաղաքականության դժվար է պատկերացնել անվտանգության ներկայիս գլոբալ համակարգը, սակայն «հրթիռային» գործոնն ավելի ու ավելի մեծ դեր է խաղում քաղաքական հարցերի լուծման մեջ: (2001 թ. ապրիլին Քի-Ուեսթում Հայաստան-Ադրբեջան հանդիպումը նույնպես նախաձեռնվել էր հրթիռների ոլորտում ԱՄՆ խնդիրների, եւ այդ հարցում Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ):
Տարածաշրջանում հրթիռների խնդրի լուծման մասով դիտարկվում է Թուրքիան, եւ ներկայում կասկած չկա, որ Սիրիայի կողմից «սպառնալիքները» բավական պայմանական են: Իհարկե, ՆԱՏՕ-ն կցանկանար ցուցադրել, որ իր դաշնակցի շահերը հաշվի է առնում, եւ ինչ որ առումով «փակել պարտքը» Անկարային, սակայն վճռական նշանակություն ունի տարածաշրջանում հրթիռային գերազանցությունը, ընդ որում՝ լեգիտիմ կերպով:
Ներկայում այդ իրադարձություններով շահագրգիռ որեւէ երկրի համար դժվար է հակափաստարկներ ներկայացնել, սակայն Մերձավոր Արեւելքի մի շարք պետություններ դրական վերաբերմունք ցուցաբերեցին հրթիռային խնդիրների լուծմանը, նույնիսկ նրանք, որոնք չէին ցանկանա Թուրքիայի դիրքերի ուժեղացում:
Սակայն, արդյոք ուժեղանում են Թուրքիայի դիրքերը, թե՞ նա ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից: Դրանում որեւէ կասկած չկա, եթե նկատի առնենք, որ այդ հարցում ՆԱՏՕ-ն եւ Թուրքիան ունեն հակառակ շահեր. Թուրքիան կցանկանար, փոխելով մարտավարությունը, փորձել շարունակել իր արտաքին քաղաքական դոկտրինն իր շահերի շրջանակում եւ ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի աջակցությամբ, իսկ Արեւմտյան հանրությունը ձգտում է ուժեղացնել Թուրքիայի վրա վերահսկողությունը:
Շահերի այս դասավորության մեջ Ռուսաստանն առայժմ չունի որեւէ հեռանկար Թուրքիայի հետ քիչ թե շատ վստահելի հարաբերություններ հաստատելու մասով: Ռուս-թուրքական հարաբերությունները, հրթիռների թեմայի ծավալման դեպքում, կարող են հիմնվել միայն տնտեսական շահերի վրա:
Իհարկե, ներկայում եւ Ռուսաստանը, եւ Իրանը, եւ առավել եւս արաբական պետությունները որոշ առումով նյարդային են արձագանքում ամերիկա-թուրքական հարաբերությունների «կարգավորմանը», սակայն մոտ ապագայում Թուրքիային շրջապատող պետությունները շահագրգռված են լինելու նրա վրա ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի վերահսկողության ուժեղացմամբ:
Ցավոք, իրական քաղաքականությունն ավելի ու ավելի է հետ մնում վերլուծական մշակումներից: Ո՞րն է այդ երեւույթի պատճառը, որն արդեն խրոնիկական է դառնում: Ըստ ամենայնի, պատճառը քաղաքականության եւ իշխող էլիտաների խոր ու անհույս էկոնոմիզացիան է:
Դրա հետ մեկտեղ, առաջանում եւ ասպարեզ է մտնում համաշխարհային նոր էլիտա, որը վերակենդանացնում է պրագմատիկ իդեալիզմը որպես մտածողության ձեւ, վարքի մոտիվացիա եւ որոշումների մշակման ու ընդունման միջոց: Այդ իմաստով, «փոքր երկրների» էլիտաները որոշ առավելություններ ունեն, եւ կարող էին օգտվել դրանից:
ՆԱՏՕ-ի հրթիռներից Թուրքիայի կախվածությունը մեծանում է
12:29 - 11.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
02/09/17 21:28
Մերկելը կողմ է Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը չընդհատելուն
05/09/14 16:32
Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտն ուժի մեջ Է մնում. Ռասմուսեն
01/03/14 09:55
Ղրիմը՝ պատերազմների թատերաբեմ
19/02/13 02:15
Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար
16/10/24 20:53
ՆԱՏՕ-ի իրական նպատակն է Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման թատերաբեմի․ Զախարովա (տեսանյութ)
12/10/24 10:26
Ադրբեջանից սադրիչ հայտարարություն են արել, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
07/10/24 13:08
Հայ-ադրբեջանական սահմանին ՆԱՏՕ-ի զորքեր կտեղակայվեն. ՏԱՍՍ
01/10/24 18:36
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենքի օգտագործմանը
15/07/24 15:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի աջակցել Լեհաստանի ուղղությամբ թռչող ռուսական հրթիռները խոցելու առաջարկին
11/07/24 14:50
ՆԱՏՕ-ն Ուկրաինային 40 միլիարդ եվրո կհատկացնի
10/07/24 11:20
Ինչ են քննարկել Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան