Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են, եւ ոչ ոք չի կարողանա խանգարել արեւմտյան բլոկի ընդլայնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է «Թվիթեր»-ի իր ակաունտում:

 

«ՆԱՏՕ-ի դուռը բաց Է մնում, եւ ոչ մի երրորդ ուժ չի կարողանա արգելք դնել դաշինքի ընդլայնման վրա»,-գրել Է Ռասմուսենը:

 

Դաշինքի ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում Է ինտենսիվ բանակցություններ սկսել արեւմտյան միավորման կազմում Չեռնոգորիային ընդգրկելու շուրջ: «Մենք ինտենսիվ եւ նպատակասլաց բանակցություններ կսկսենք, որպեսզի ամենաուշը մինչեւ 2015 թվականի վերջը Չեռնոգորիան կարողանա միանալ ՆԱՏՕ-ին»,- նշել Է Ռասմուսենը:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել Է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Վրաստանին՝ «մոտենալու» դաշինքին անդամագրվելուն:

 

Բացի այդ, Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինային երկարաժամկետ աջակցության միջոցառումների փաթեթը, մասնավորապես, նոր նպատակային հիմնադրամների ստեղծման ճանապարհով:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարները դաշինքի՝ սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովում չեն պաշտպանի ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի եւ Չեռնոգորիայի ցանկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: