ՆԱՏՕ-ն Իրաքի իրադրության կարգավորման մանդատ չունի, որի առջեւ ահաբեկչական լուրջ սպառնալիք Է ծառացել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից: Այս մասին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նրա խոսքը մեջբերում Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

 

«Իրաքում չեմ տեսնում ՆԱՏՕ-ի դերը: Մենք մանդատ չունենք: Մենք հարցում չենք ստացել, սակայն ուշադրությամբ հետեւում ենք իրադրության զարգացմանը»,- հայտարարել Է Ռասմուսենը:

 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի խորհրդի դեսպանների մակարդակով արտահերթ նիստն Իրաքի Մոսուլ քաղաքում թուրք դիվանագետների առեւանգման առնչությամբ կայացել Է հունիսի 12-ին, քանի որ «Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ցանկացել Է դաշնակիցներին իրազեկել Իրաքի իրադրության մասին»: Գլխավոր քարտուղարը «բոլոր ներքաշված կողմերին» կոչ Է արել դադարեցնել բռնությունը եւ անհապաղ ազատ արձակել պատանդներին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: