Խորհրդարանական վեց խմբակցություններն ավելի լավ է հայտարարեն, որ իրենք կոալիցիա են եւ կատարում են Ռուսաստանի Դաշնությանը հրամանը: Այս մասին NEWS.am-ի հետ բրույցում ասաց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

 

«Խորհրդարանական վեց խմբակցություններն ընդամենը կոռուպցիոն լծակների համար պայքար են մղում: Ամենաճիշտն այն կլինի, որ այս վեց կուսակցությունները հայտարարեն, որ իրենք կոալիցիա են եւ կատարում են միայն ու միայն Ռուսաստանի կամքը, ուրիշ ոչինչ: Որեւէ լավ բան Հայաստանի համար լինել չի կարող»,- ասաց նա:

 

Մեր հարցին՝ վարչապետի հրաժարականն էլ է Ռուսաստանի «կամքը», Շահնազարյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը սպառիչ պատասխան տվեց:

 

Շարունակությունը սկազբնաղբյուր կայքում: