Այսօր տեղի է ունենալու քառյակի նիստը, որից հետո մենք մեր անելիքների մասին կհայտարարենք: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն' անդրադառնալով քառյակի հետագա քայլերին՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում:
Ստեփան Մարգարյանի խոսքով' ինքը դեռևս որևէ բան չի կարող ասել, թե ինչ կլինի ապրիլի 28-ին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: