Հայաստանի հունահռոմեական ոճի 4 ըմբիշ տեղ է զբաղեցրել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) կողմից հրապարակված այս ոճի աշխարհի լավագույն ըմբիշների նոր ցուցակում:

Հայ ըմբիշներից լավագույն վարկանիշն ունի 97 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա իր քաշային կարգում զբաղեցնում է 2-րդ տեղը' զիջելով միայն ռուս մարզիկ Նիկիտա Մելնիկովին:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը զբաղեցնում է 3-րդ տեղը, նրա եղբայրը' 66կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը 10-րդ տեղում է, իսկ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նորեկ Կարեն Ասլանյանն աշխարհի լավագույն տասնյակում զբաղեցնում է 9-րդ տեղը:

Ապրիլի 4-6-ը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի 8 ըմբիշ' մեր երկրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ: